Որոնել

Vatican News
Կլիմայի փոփոխութիւններու հետեւանքները։ Կլիմայի փոփոխութիւններու հետեւանքները։   (AFP or licensors)

ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնութեան են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցութեան շուրջ

Շատ կարեւոր է, որ բոլոր մարտահրաւէրները, որոնք այսօր մեր հանդէպ ծառացած են, ոչ միայն պարզապէս քննարկուեն, այլեւ մշակուի Միութեան ռազմավարութիւն կլիմայական հարցերի հետագայ առաջմղման շուրջը
Ունկնդրէ լուրը

Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) երկրների կառավարութիւնների ղեկավարները համաձայնութեան են եկել կլիմայի հարցերի վերաբերեալ համագործակցութեան խորացման շուրջը, յայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Մենք երեկ համաձայնութեան եկանք շատ կարեւոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերեալ: Շատ կարեւոր է, որ բոլոր մարտահրաւէրները, որոնք այսօր մեր հանդէպ ծառացած են, ոչ միայն պարզապէս քննարկուեն, այլեւ մշակուի Միութեան ռազմավարութիւն կլիմայական հարցերի հետագայ առաջմղման շուրջը»,- ասել է նա՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ ԵԱՏՄ-ի երկրների կառավարութիւնների ղեկավարների հանդիպման ընթացքում:

Միշուստինն ընդգծել Է, որ դա «թէ՛ Միութեան եւ թէ՛ մեր պետութիւնների օգտին է»:

Նախօրեակին ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետերն անցկացրել են հանդիպում նեղ կազմով:

Միշուստինը նաեւ յայտնել է, որ օգոստոսի 20-ին միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են ոչ տաիֆային միակողմանի միջոցների, առեւտուրի ապահովագրական աջակցութեան, օրկանական գիւղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժման հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբիւր` «Արմենփրէս»

20/08/2021, 07:59