ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնութեան են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցութեան շուրջ
Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) երկրների կառավարութիւնների ղեկավարները համաձայնութեան են եկել կլիմայի հարցերի վերաբերեալ համագործակցութեան խորացման շուրջը, յայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք երեկ համաձայնութեան եկանք շատ կարեւոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերեալ: Շատ կարեւոր է, որ բոլոր մարտահրաւէրները, որոնք այսօր մեր հանդէպ ծառացած են, ոչ միայն պարզապէս քննարկուեն, այլեւ մշակուի Միութեան ռազմավարութիւն կլիմայական հարցերի հետագայ առաջմղման շուրջը»,- ասել է նա՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ ԵԱՏՄ-ի երկրների կառավարութիւնների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Միշուստինն ընդգծել Է, որ դա «թէ՛ Միութեան եւ թէ՛ մեր պետութիւնների օգտին է»:
Նախօրեակին ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետերն անցկացրել են հանդիպում նեղ կազմով:
Միշուստինը նաեւ յայտնել է, որ օգոստոսի 20-ին միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են ոչ տաիֆային միակողմանի միջոցների, առեւտուրի ապահովագրական աջակցութեան, օրկանական գիւղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժման հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Աղբիւր` «Արմենփրէս»
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ