Որոնել

Vatican News
Եւրոմիութեան արտաքին գործերու և անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորել Եւրոմիութեան արտաքին գործերու և անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորել  (AFP or licensors)

ԵՄ-ն ուշադրութեամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձութիւններին. Բորել

ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտութեան համապարփակ կարգաւորմանը և խրախուսում երկու երկրներին գտնել խաղաղ լուծում` տարածաշրջանում կայունութեան պահպանման նպատակով:
Ունկնդրէ լուրը

Եւրոմիութիւնը ուշադրութեամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձութիւններին: Այդ մասին ասուած է Եւրոմիութեան արտաքին գործերու և անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի յայտարարութեան մէջ:

«Եւրոպական արտաքին քաղաքական ծառայութեան գլխաւոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն իմ անունից հինգշաբթի զրուցել է Հայաստանի արտաքին գործերու նախարար Արա Այվազյանի, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կոչ անելով երկու կողմերին ցուցաբերել առաւելագոյն զսպուածութիւն և նուազեցնել իրավիճակի էսկալացիան»,- ասուած է Բորելի յայտարարութեան մէջ:

Դրանում ընդգծւում է, որ ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կապ է պահպանում ԵԱՀԿ գործող նախագահութեան հետ:

«Սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան որոշւում է բանակցութիւնների միջոցով՝ տեղի բնակչութեան անվտանգութեան շահերից ելնելով: Մենք ողջունում ենք երկու երկրների միջև տեխնիկական մակարդակով շարունակուող շփումները»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտութեան համապարփակ կարգաւորմանը և խրախուսում երկու երկրներին գտնել խաղաղ լուծում` տարածաշրջանում կայունութեան պահպանման նպատակով:

Քաղուած «Արմենփրէս»էն

15/05/2021, 08:39