Որոնել

Vatican News
Նիքոլ Փաշինեան Նիքոլ Փաշինեան  

Հայաստանը դատապարտում է ահաբեկչութիւնն իր բոլոր դրսևորումներով.

Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցաւն ու ցասումը և իր անկեղծ ցաւակցութիւններն ու սփոփանքի խօսքերը յայտնում զոհուածների հարազատներին և մտերիմներին»:

29  հոկտեմբերին, , Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական հեռագիր է յղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման կապակցութեամբ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, վարչապետի ուղերձում, մասնաւորապէս, ասուած է.

Ունկնդրէ լուրը

«Մեծարգոյ պարոն նախագահ,

Ցնցուած եմ Նիս քաղաքում կատարուած զարհուրելի յանցագործութեամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչութիւնն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար աւելի քան ակնյայտ է, որ ծայրայեղականութիւնն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնաւորում: 

Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցաւն ու ցասումը և իր անկեղծ ցաւակցութիւններն ու սփոփանքի խօսքերը յայտնում զոհուածների հարազատներին և մտերիմներին»:

Քաղուած «Արմենպրեսս»էն։

30/10/2020, 09:35