Ս․թ․ փետրուարի 10-12-ը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարեանը Վիեննայում մասնակցեց «Եւրոպայում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպութիւններում հաւատարմագրած ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հաւաքին։
Աւանդական այդ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարուեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններին, հայկական դիւանագիտութեան առջև ծառացած մարտահրաւէրներին և դրանց հասցէագրման ուղղութեամբ իրականացուող քայլերին:
Քննարկման օրակարգում էին ինչպէս միջազգային և տարածաշրջանային կազմակերպութիւններում Հայաստանի ներգրաւուածութեան ընդլայնման, այնպէս էլ գործընկեր պետութիւնների հետ համագործակցութեան առաւել ամրապնդմանն ուղղուած քայլերին առնչուող հարցերի լայն շրջանակ։