ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հաւաք ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հաւաք 

Կարեն Նազարեանը մասնակցեց Եւրոպայում հաւատարմագրած ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հաւաքին:

Աւանդական այդ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարուեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններին

Ս․թ․ փետրուարի 10-12-ը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարեանը Վիեննայում մասնակցեց «Եւրոպայում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպութիւններում հաւատարմագրած ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հաւաքին։

Աւանդական այդ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարուեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններին, հայկական դիւանագիտութեան առջև ծառացած մարտահրաւէրներին և դրանց հասցէագրման ուղղութեամբ իրականացուող քայլերին:

Քննարկման օրակարգում էին ինչպէս միջազգային և տարածաշրջանային կազմակերպութիւններում Հայաստանի  ներգրաւուածութեան ընդլայնման, այնպէս էլ գործընկեր պետութիւնների հետ համագործակցութեան առաւել ամրապնդմանն ուղղուած քայլերին առնչուող հարցերի լայն շրջանակ։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/02/2020, 17:03