Որոնել

AZERBAIJAN-ARMENIA-KARABAKH-CONFLICT

Ատրպէյճան կը շարունակէ քանդել Շուշիի Ղազանչեցեցոց Ս. Ամենափրկիչ Եկեղեցւոյ քրիստոնէական ժառանգութեան հետքերը

Լուսանկարներից երեւում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մէկի վրայի խաչաձեւ լուսամուտը եւ դրանից վեր գտնուող պատկերաքանդակը:
Ունկնդրէ լուրը այլ լուրերու հետ միասին

Monument Watch-ը  կ՛ահազանգէ, որ ատրպէյճանական «Թելեկրամ»ի կարգ մը ալիքներ 15 Ապրիլին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցւոյ «վերականգնման» լուսանկարները՝ նշելով, որ աշխատանքները վերսկսած են եւ կը կատարուին տանիքին ու վնասուած պատերու նորոգութեան աշխատանքները:

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը կը գրէ հետեւեալը. «Սակայն, լուսանկարներից երեւում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մէկի վրայի խաչաձեւ լուսամուտը եւ դրանից վեր գտնուող պատկերաքանդակը: Ղազանչեցոց տաճարի իւրաքանչիւր ճակատի վրայ կայ նման խաչաձեւ լուսամուտ եւ պատկերաքանդակ: Արեւմտեան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման` համապատասխան արձանագրութեամբ: Տաճարի մասին տես` Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: 44օրեայ պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասուել էր եկեղեցու նաեւ հարաւային ճակատը` խաչաձեւ լուսամուտով հանդերձ: Այն յստակ  երեւում է դեռեւս 2020 թուականի Հոկտեմբերին արուած լուսանկարներից: Ուստի ակնյայտ են տաճարի մանրամասների ուղղակի աւերման, ձեւափոխման աշխատանքները, ինչը դրսեւորւում է տաճարի չակերտաւոր վերականգնման հէնց սկզբից: Տաճարի անօրինական վերականգնման թեմայով աւելի մանրամասն տես` Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ»:

Աղբիւրը` Ասպարէզ 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/04/2024, 09:06