Որոնել

2024.03.25 Festa della domenica delle Palme a Etchmiadzin

Ծաղկազարդի տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սուրբ Պատարագի աւարտից յետոյ Մայր Տաճարի զանգակատան առջև համախմբուել էին հայաստանեան տարբեր թեմերից ախտաւորաբար Մայր Աթոռ ժամանած շուրջ 600 արցախցիներ։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի հանդիսապետութեամբ կատարուեց մանուկների օրհնութեան կարգ, որից յետոյ նրանց ընծայուեց Աստուածաշունչ մատեաններ, աղօթագրքեր և խաչեր։

Մարտի 24-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Երուսաղեմ յաղթական մուտքի յիշատակը` Ծաղկազարդը:

Տօնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հռչակուել էր մանուկների օրհնութեան օր:

Այս կապակցութեամբ Առաւօտեան ժամերգութեան աւարտին՝ Մայր Աթոռի շրջափակում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետութեամբ կատարուեց Անդաստանի արարողութիւն և մանուկների օրհնութեան կարգ:

Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը բաշխեց Մայր Աթոռում համախմբուած մանուկներին, իսկ հաւատացեալներին բաժանուեցին Անդաստանի ընթացքում օրհնուած ուռերու ճիւղերը:

Բերկրաշատ տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում: Պատարագիչն էր Գևորգեան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիէլ եպիսկոպոս Ֆընտըգյանը։

Դանիէլ Սրբազանը, անդրադառնալով օրուայ խորհուրդին, խօսեց անցնող շաբաթների նշանակութեան մասին` ընդգծելով, որ իւրաքանչիւր կիրակի կարևոր հանգրուան է Եկեղեցու և հաւատացեալի կեանքում, իսկ Ծաղկազարդի խորհուրդով դուռ է բացւում դէպի մեր Փրկչի Յարութեան տօնակատարութիւններ։

Վերջում պատարագիչ Սրբազանը աղօթք վերառաքելով առ Աստուած, դիմեց հաւատաւոր ժողովրդին՝ յորդորելով Ծաղկազարդի խորհուրդով լցուած ընթանալ փրկութիւն ճանապարհով։

Սուրբ Պատարագի աւարտից յետոյ Մայր Տաճարի զանգակատան առջև համախմբուել էին հայաստանեան տարբեր թեմերից ախտաւորաբար Մայր Աթոռ ժամանած շուրջ 600 արցախցիներ։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի հանդիսապետութեամբ կատարուեց մանուկների օրհնութեան կարգ, որից յետոյ նրանց ընծայուեց Աստուածաշունչ մատեաններ, աղօթագրքեր և խաչեր։

Արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար Մայր Աթոռի միաբանական սեղանատանը կազմակերպուեց հիւրասիրութիւն, իսկ Էջմիածնի հայորդեաց տանը՝ համերգային ծրագիր։

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/03/2024, 09:08