Որոնել

Արամ Խաչատրեան Արամ Խաչատրեան 

Լոյս է տեսել «Արամ Խաչատրեան» անգլալեզու, պատկերազարդ ժողովածոն

Ժողովածուն ամփոփում է աշխարհահռչակ կոմպոզիտորի կեանքը, նրա ստեղծագործական գործունէութիւնը, շրջագայութիւններն ու համերգները, ինչպես նաեւ հանդիպումները մեծանուն մարդկանց հետ:

Արամ Խաչատրեանի 120-ամեակի առթիվ լույս է տեսել «Արամ Խաչատրեան» անգլալեզու, պատկերազարդ ժողովածուն, տեղեկանում ենք կոմպոզիտորի տուն-թանգարանից: 

Ժողովածուն ամփոփում է աշխարհահռչակ կոմպոզիտորի կեանքը, նրա ստեղծագործական գործունէութիւնը, շրջագայութիւններն ու համերգները, ինչպես նաեւ հանդիպումները մեծանուն մարդկանց հետ:

Այն գրուած է առաջին դէմքով. Մաեստրոն ինքը իր խօսքերով է ներկայացնում իր կեանքի պատմութիւնը: Գրքում ընդգրկուած են կոմպոզիտորի մտորումներն ու թեւավոր խօսքերը, ասոյթներ նրա մասին, արտերկրի երաժիշտների եւ մամուլի արձագանքները, հատուածներ նամակներից, ինչպէս նաեւ բազմաթիւ լուսանկարներ, ազդագրեր, էսքիզներ եւ ձեռագիր նոտաներ Արամ Խաչատրեանի տուն-թանգարանի հաւաքածոյից, որոնց մեծ մասը հրապարակուէլ է առաջին անգամ:

Ժողովածոն փաստական հարուստ նիւթով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզուով գրուած անգլալեզու աշխատութիւն է: Այն ինչպէս պրոֆեսիոնալ երաժիշտների, այնպէս էլ երաժշտասէր ընթերցողների լայն շրջանակների համար է, որ նոր լոյյս է սփռում մեծ արուեստագէտի կերպարի վրայ:

Գրքում ներկայացուած է նաեւ մուլտիմեդիա բովանդակութիւն. QR կոդերի օգնութեամբ ընթերցողը հնարաւորութիւն ունի ունկնդրելու Արամի Խաչատրեանի ամենայայտնի ստեղծագործութիւնների էքսկլյուզիվ, արխիվային ձայնագրութութիւնները՝ հեղինակի եւ նշանաւոր երաժիշտների կատարմամբ, ինչպէս նաեւ հատուածներ եզակի տեսանիւթերից եւ փաստագրական ֆիլմերից:

«Արամ Խաչատրեան» ժողովածոյի ստեղծման գործում ունեցած մասնակցութեամբ եւ լույսընծայմամբ Արամ Խաչատրեանի տուն-թանգարանը, ի դէմս տնօրէն Արմինէ Գրիգորեանի եւ ֆոնդապահ Անահիտ Շահմանեանի, մեծանուն կոմպոզիտորի 120-ամեակին նուիրուած հոբելեանական տարույ շրջանակներում աւարտին հասցրեց շատ կարեւոր եւս մեկ նախաձեռնութիւն:

Ժողովածուն լույս է տեսել «Արմավ» հրատարակչութիւնում ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւն դրամաշնորհով:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/02/2024, 08:19