Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Նազլու» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (47)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ներկայացնում ենք հայ ժողովրդական «Նազլու» երգը, որը տարածուած է եղել Ակնա և Չմշկածագի շրջաններում։

Իսկ երգը ահա, թէ ինչի մասին է․ Նազլուին նշանել են անտեսք ու անարժան մէկի հետ։

Կէսգիշերին աղջիկը, իր տեղը մի բարձ դնելով, փախչում է իր սիրած տղայի՝ Փիլոյի հետ։

Երրորդ տան մէջ հանդիպում ենք մի շատ հետաքրքիր ծիսակատարութեան մօտաւոր նկարագրութեան․ «Նազլուն թունիրը էջուցին, ձեռքն ու ոտքը հինայեցին»։ Սա, հաւանաբար, թոնրի վրայ արուող պսակի արարողութեան մասին է։ Իսկ թէ որ «օսկի օրէնքի» խախտման մասին է խօսւում, կարելի է ենթադրել, որ հարսանիքից յետոյ արդեն օրէնքով, եկեղեցու պսակով ու կարգով փաստացի իր ամուսինը ճանաչուած մարդուց փախչելու և սիրած տղայ Փիլոյի հետ կրկին ամուսնացնելու։

Երգը ներկայացուած է «Նուբար» անսամբլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Լուսինէ Նազարեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/01/2024, 07:40