Որոնել

Էջմիածին Էջմիածին 

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է

Դեկտեմբերի 28-ին երեք տասնեակից աւելի զինուած անձինք ներխուժել են «Կովերի պարտէզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողութիւններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ են ստացել Պատրիարքութեան եկեղեցականներ և տեղի հայ համայնքի անդամներ։ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտէ այդ բռնութիւնները
Ունկնդրէ լուրը

Խոր մտահոգութեամբ տեղեկացանք Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտէզ» կալուածքի շուրջ շարունակուող սադրիչ գործողութիւնների մասին։ Դեկտեմբերի 28-ին երեք տասնեակից աւելի զինուած անձինք ներխուժել են «Կովերի պարտէզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողութիւններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ են ստացել Պատրիարքութեան եկեղեցականներ և տեղի հայ համայնքի անդամներ։

Ակնյայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկութեան, սպառնալիքների ու բռնի գործողութիւնների միջոցով հասնել «Կովերի պարտէզ» կալուածքի իւրացմանը՝ ոտնահարելով օրէնքով սահմանուած ընթացակարգերը։

Խստօրէն դատապարտելով կատարուածը՝ յոյս ենք յայտնում, որ Իսրայէլի իշխանութիւնները իրավաչափօրէն կարձագանքեն Պատրիարքութեան և հայ համայնքի նկատմամբ դրսևորուած յանցաւոր գործողութիւններին, պատասխանատուութեան կենթարկուեն մեղաւորները և կը բացառուի նմանօրինակ դէպքերի կրկնութիւնը։

Մեր զօրակցութիւնն ենք յայտնում Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց զինուորեալ միաբանութեանը և հայ համայնքին՝ հայցելով Տիրոջ օգնականութիւնը։

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/12/2023, 08:00