Որոնել

Ստեփանակերտի խաչը Ստեփանակերտի խաչը 

Ատրպէյճան տապալած է Ստեփանակերտի խաչը

Խաչը տեղադրուել էր 2017 թուականի մայիսի 9-ին ՝ ի յիշատակ Արցախի ազատագրման եւ պաշտպանութեան համար զոհուած զինծառայողների: Այն իր բարձրութեամբ երկրորդն էր եւրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսաւորուած էր յատուկ լոյսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաեւ գիշերը ։
Ունկնդրէ լուրը

Ատրպէյճանը տապալած է Ստեփանակերտի խաչը: Այս մասին գրած է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

«2023 թուականի սեպտեմբերեան ռազմական ագրեսիւ գործողութիւններից եւ Արցախի տոտալ հայաթափման գործողութիւններից յետոյ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժէքները՝ էթնիկ պատկանելիութեան հիմքով։ Այս ամէնի ապացոյցը Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշէն գիւղի մօտակայքում գտնուող բլուրներից մէկի վրայ գտնուող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարուած էր մշակութային արժէքին, այլեւ քրիստոնեայ ողջ հայ հանրոյթին։  Ընկած խաչի տեսանիւթը առաջինը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակութեան Telegram ալիքը։

Տեսահոլովակը նկարահանուել է 2023 թուականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երեւում է, որ խաչն ընկած է գետնին։

Խաչը տեղադրուել  էր 2017 թուականի մայիսի 9-ին ՝ ի յիշատակ Արցախի ազատագրման եւ պաշտպանութեան համար զոհուած զինծառայողների: Այն իր բարձրութեամբ երկրորդն էր եւրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսաւորուած էր յատուկ լոյսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաեւ գիշերը ։

Մեր արձագանգը

Հարկ է յիշեցնել, որ իւրաքանչիւր ժողովրդի մշակութային արժէքներին հասցուող վնասը հարուած է  ողջ մարդկութեան մշակութային ժառանգութեանը, քանզի իւրաքանչիւր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանութեան մէջ։ Ըստ 1954 թուականի Հաագայի կոնվենցիայի, որը նաեւ միւս միջազգային պայմանագրերի հիմքն է եւ որն իր իր առաջին յօդուածով սահմանում է հետեւեալը՝ մշակութային արժէքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, իւրաքանչիւր ժողովրդի համար մեծ նշանակութիւն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգութիւնն է, ինչպիսիք են ճարտարապետութեան, արուեստի կամ պատմութեան յուշարձանները, անկախ դրանց կրօնական կամ աշխարհիկ բնոյթից»։ Համաձայն «Զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թուականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ յօդուածի՝ արգելուած է մշակութային  ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշուեյարդարի ցանկացած գործողութիւն։ Ըստ Հաագայի 1954 թուականի առաջին արձանագրութեան՝ արգելուած է գրաւեալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները։

Մշակութային ժառանգութեան նմանօրինակ դիտաւորեալ ոչնչացման քաղաքականութիւնը դատապարտւում է նաեւ «Մշակութային ժառանգութիւնը դիտաւորեալ ոչնչացնելու մասին» ԵՈՒՆԵՍՔՕ-ի 2003 թուականի հռչակագրով», - գրած է կայքը։

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/11/2023, 08:15