Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Նարօ ջան» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (34)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական «Նարօ ջան» երգը, որը գրառել և մշակել է Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչեանը։

Այն սիրահար տղայի ու աղջկայ զուգերգ է: Նախ երգում է աղջիկը՝ Նարոն, ասելով, որ ելնում է սարերը զբօսնելու: Նրա քաղցրիկ ձայնը լսում է տղան ու ձայն տալիս մարջանագոյն ծամերով Նարոյին:

Նա, կարծես, ուզում է աղջկայ հետ բարձրանալ սարը, և միասին զբօսնել, ուրախ ու զուարթ զրուցել, չէ՞ որ ինքը կարոտել է աղջկայ անուշ ձայնը, որի ելևէջները, կարծես, աւերել են իր սիրտը: Եւ խնդրում է Նարոյին, որ վերջինս խօսի իր հոր հետ, որպէսզի նա համաձայնի իրենց ամուսնութեանը: Աղջիկը յայտնում է, որ հայրն իրեն շատ թանկ է պահել և սովորական մեկին չի տա կնութեան: Սակայն տղան յոյսը չի կտրում, և դարձեալ խնդրում է Նարոյին՝ իր հետ սարերը բարձրանալ, որպէսզի զրուցեն կողմնակի աչքից հեռու: Գուցէ կարողանայ աղջկան ցոյց տալ իր տառապանքի մեծութիւնը, որին ամեն մարդ չէր դիմանայ, և վստահեցնել, որ միշտ նրա հօր հոգատարութեանը համարժէք վերաբերմունքով ու սիրով կվերաբերուի Նարոյին:

Եւ, ինչպէս երևում է, Նարոն համաձայնում է զրուցել տղայի հետ և միասին բարձրանում են սարերը՝ զբօսնելու:

Երգը ներկայացուած է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Յարութիւն Թոփիկեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/10/2023, 08:10