Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Գութանի հաց եմ բերում» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (31)
Ունկնդրէ լուրը

Այս երգում հերոսուհին պատմում է, որ հաց է տանում իր սիրելուն, ով դաշտում աշխատում է գութանով: Երգի մէջ, դիմելով տղային, աղջիկն ասում է՝ տես, որքան եմ քեզ սիրում, որ ձուկը տապկած եմ բերում: Կարելի է ենթադրել, որ տղայի սիրած կերակուրն է: Յաջորդ տան մէջ աղջիկը յայտնում է, որ այսօր գութանն իրենցն է և մաճը բռնողն էլ իր հայրն է: Որպէսզի հասկանալի լինի այս խօսքերի իմաստը՝ դիմենք ազգագրութեանը: Ուրեմն հնում գիւղի բոլոր բնակիչները չէ, որ գութան ունէին:

Գութան ունէին ունևորները, ովքեր դաշտում իրենց աշխատանքն աւարտելուց յետոյ այն հերթով տրամադրում էին միւս գիւղացիներին: Այսպիսով, այս երգում աղջկայ խօսքերը, որ գութանն այսօր իրենցն է, հենց այս հերթի մասին են, այսինքն գութանով աշխատելու հերթն այսօր իրենց ընտանիքինն է և մաճն այսօր իր հայրն է բռնելու: Մաճը գութանի կոթն է, որը բռնում են վար անելիս և կառավարում, պահպանում ակօսի ուղղութիւնը:

Միւս տողերում աղջիկը տեղեկութիւններ է հաղորդում իր սիրած տղայի մասին. նա եզնարած է և ունի շէկ մազեր: Ընդհանրապէս շեկլիկ տղայի կերպարը շատ է հանդիպում մեր ազգային երգերի մէջ:

Յետոյ իմանում ենք, որ դաշտում աշխատելու համար տղան արթնացել է հաւախօսին, այսինքն աքլորականչին: Ապա գեղեցիկ կերպով նկարագրում է, որ երկնքում փայլող բարկ արևի շողն ընկել է հողի վրայ գութանի թողած ակօսին: Վերջում աղջիկը խնդրում է բարակ քամուն և թռչուններին, որ իրենց թևերով հով անեն իր սիրելիին ու նանի, այսինքն օրօրոցային կարդան նրա գլխի վերևը, որպէսզի տղան կարողանայ այդ շոգին աշխատանքն ընդմիջելիս ու հանգստանալիս հովին ննջել:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/09/2023, 07:23