Որոնել

2023.09.29 Appello Mkhitarian per Vartanian

Հենրիք Մխիթարեանի կոչը ազատ արձակելու «խաղաղութեան բացայայտ ջատագով» Ռուբէն Վարդանեանը

Ռուբէն Վարդանեանը խաղաղութեան բացայայտ ջատագով է, միանում եմ հայրենակիցներիս՝ պահանջելով ազատ արձակել նրան և Ադրբեջանում կալանաւորուած բոլոր հայերին

«Միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ կերպով ազատ արձակել Ռուբէն Վարդանեանին և Ադրբեջանում կալանաւորուած միւս բոլոր հայերին»։ Այս մասին X-ի (նախկին Թուիթըր) իր ցանցային կայքին վրայ գրած է Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, Միլանի «Ինթերի» 34-ամեա հայ կիսապաշտպան Հենրիք Մխիթարեանը։

«Քանի որ տասնեակ հազարաւոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից Հայաստանում անվտանգ ապաստան ստանալու համար, կալանաւորումները տագնապալի միտում են դառնում» աւելցուցած է Ան ։

«Ռուբէն Վարդանեանն աչքի է ընկնում որպէս խաղաղութեան բացայայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրը, որը խաղաղութիւն է քարոզում և ամբողջ աշխարհում բազմաթիւ մարդկանց տրամադրում կրթութիւն և առողջապահութիւն»,- գրած է Մխիթարեանը։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/09/2023, 08:47