Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մաշտոցեան Մատենադարանի տնօրէնը եւ փոխ-տնօրէնը
Օգոստոս 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրէն Արա Խզմալեանին և գիտական գծով փոխ տնօրէն Վահէ Թորոսեանին:
Նորին Սրբութիւնը, շնորհաւորելով Մատենադարանում նոր պաշտօնների ստանձնման առիթով, նրանց մաղթեց արդիւնաշատ գործունէութիւն ի պայծառութիւն և ի փառս Մաշտոցեան Մատենադարանի:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մատենադարանն ազգային հպարտութեան ամենանուիրական կենտրոններից մէկն է՝ իր ձեռագրական ժառանգութեամբ հանդիսանալով համամարդկային գիտական ու իմացական մտքի զարգացման աղբիւր։
Իր հերթին պրն. Խզմալեանը Նորին Սրբութեան ներկայացրեց Մատենադարանի զարգացմանն ուղղուած տեսլականը և առաջիկայ ծրագրերը՝ կարևորելով նաև Հայ Եկեղեցու աջակցութիւնը։
Զրոյցի ընթացքում քննարկուեցին փոխ համագործակցութեան ուղիները, մեծապէս կարեւորեց ձեռագրագիտական, աղբիւրագիտական ու թարգմանական առաւել բեղուն աշխատանքների իրագործումը: Առաջնահերթ խնդիրներից մէկը շեշտուեց՝ հայկական ձեռագրերի վերադարձը հայրենիք։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ