Որոնել

Միջազգային դատարան Միջազգային դատարան  (jbdodane)

Միջազգային դատարանը վերահաստատեց Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու իր որոշումը

«Դատարանը վերահաստատել է իր 2023 թուականի Փետրուարի 22ի որոշումը, որով պարտաւորեցրել էր Ադրբեջանին` ձեռնարկել բոլոր միջոցները երաշխաւորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների` երկու ուղղութիւններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկայ իր 2023 թուականի Փետրուարի 22ի որոշումը լրացնելու անհրաժեշտութիւնը»:

Արդարադատութեան միջազգային դատարանը 6 Յուլիսին տուաւ Լաչինի միջանցքին մէջ անցակէտ տեղադրելու գծով Հայաստանի դիմումին վերաբերող որոշումը, որմով վերահաստատեց այս տարուան  Փետրուարի իր որոշումը, որուն միջոցաւ կը պարտաւորեցնէ Ատրպէյճանը՝ ձեռնարկելու բոլոր միջոցներուն Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի համար։

Միջազգային իրաւական հարցերով ներկայացուցիչին գրասենեակը հաղորդեց հետեւեալը.

«2023 թուականի Յուլիսի 6ին Արդարադատութեան միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական (ցեղային) խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի (վեհաժողովի) շրջանակներում քննուող Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի գործով իր` 2023 թուականի Փետրուարի 22ի միջանկեալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերեալ, որը պայմանաւորուած էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակէտ տեղադրելու փաստով:

«Դատարանը վերահաստատել է իր 2023 թուականի Փետրուարի 22ի որոշումը, որով պարտաւորեցրել էր Ադրբեջանին` ձեռնարկել բոլոր միջոցները երաշխաւորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների` երկու ուղղութիւններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկայ իր 2023 թուականի Փետրուարի 22ի որոշումը լրացնելու անհրաժեշտութիւնը»:

Աղբիւրը՝ Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/07/2023, 08:28