Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Կոմիտաս Աղցեցու «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (24)
Ունկնդրէ հաղորդաշարը

Մեծ Հայոց Այրարատ նահանգի Արագածոտն գաւառի Աղցք գիւղում է ծնուել կաթողիկոս Կոմիտաս Շինողը:

Սովորել է Դուինի կաթողիկոսարանում, ապա եղել է Տարօնի եպիսկոպոս, իսկ Հայոց կաթողիկոս է ձեռնադրուել 615-ին: Նա զբաղուել է շինարարական և հոգևոր-մշակութային գործունէութեամբ:

Աւարտել է Դուինի դեռևս 608-ին սկսուած Սուրբ Գրիգոր եկեղեցու շինարարութիւնը, Հոհանիկ վանահօր հսկողութեամբ հիմնովին նորոգել Վաղարշապատի Սուրբ Էջմիածին կաթողիկէն:

Կոմիտաս Աղցեցին նաև հովանաւորել է հոգևոր-կրթական կենտրոնների զարգացումը՝ Սիւնիքում, Արշարունիքում, Դուինի հայրապետանոցում, Էջմիածնի վանքում, Մայրավանի դպրոցներում, Շիրակի Դպրեվանքում և այլուր:

618 թուականին Կոմիտաս Աղցեցին հին վկայարանի տեղում կառուցել է Սուրբ Հռիփսիմէ տաճարը, որը համարւում է հայոց ճարտարապետութեան թագուհին: «Շարական» անսամբլի հիմնադիր, գեղարուեստական ղեկավար և դիրիժոր Դանիէլ Երաժիշտը տաճարն անվանում է քարէ շարական. «Նաև տառերի այբբենական կարգով գրել է 36 տնից բաղկացած այս կոթողը՝ յանուն Յիսուսի սիրւյն նահատակուած կոյսերի:

Սա մի գլուխգործոց է: «Հ» տառով տունն սկսւում է Հռիփսիմէ անունով, և ես, մշակումը կատարելիս, Յատուկ շեշտել եմ այն, որովհետև այս անունն ինքը մի երգ է երգի մէջ»: Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը մահացել է 628 թուականին:

Շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/07/2023, 06:27