Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Յար, մի գնա յայլեն» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը
Ունկնդրէ հաղորդաշարը

«Յար, մի գնա յայլեն» պարերգը սիրահար աղջկայ ու տղայի երկխօսութիւն է: Երգի հերոսուհին, որ սիրահար աղջիկն է, դիմում է իր յարին խնդրանքով, որ աշխատաւորների հետ չգնա արօտավայր, որովհետև նա արեգակի նման լոյս է տալիս, և նրա բացակայութեամբ իրենց թաղում, կարծես, խաւարն է տիրում:

Տղան շտապում է բոլորի հետ գնալ սարը՝ հոտ ու նախիր արածեցնելու. գիւղի սելվորները՝ մի հարիւր հոգի, արդեն անասունը քշել, գնացել են դէպի արօտատեղ, բայց անյայտ մի պատճառով ո՛չ տեղ են հասել, ո՛չ վերադարձել, այլ մնացել են սարի ճամբին:

Գուցէ ձիւնն է խորը եղել, և չեն կարողացել առաջ շարժուել ու ետ դառնալ, կամ գուցէ ինչ-որ աւազակներ են նրանց վրայ յարձակուել: Եւ աղջիկն անհանգստանում է իր սիրածի համար. յանկարծ նրա հետ էլ մի վատ բան չպատահի՞, և իր կեանքը խաւարով պատուի:

Բացի դրանից սարի ճամփան քարքարուտ է, և աղջիկը չի ուզում, որ իր սիրելին դժուարութիւններ կրի, մանաւանդ որ ինքն իր յարին կարոտ է (նման միտք կա նաև «Հադիկոյ» պարերգի խօսքերում): Երգի վերջին հատուածում տղան աղջկան՝ իր Օսան յարին առաջարկում է ամուսնանալ և հարսանիք անել: Բայց մինչ այդ՝ առաջարկում է միասին գնալ Ղզըլդաշ գիւղ (հաւանաբար այնտեղ տեսակ-տեսակ կտորների յայտնի վաճառական է ապրում) և հարսի զգեստ կարելու համար նրա հասակի չափով մետաքսէ կտոր գնել:

երգը ներկայացուած է «Ակունք» անսամպլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/06/2023, 08:00