Որոնել

2019.05.14 Robotica  e Intelligenza artificiale - Conferenza organizzata dall' Accademia Pontificia delle Scienze

Առաջիկայ 5 տարուան մէջ արհեստական բանականութիւնը աշխարհի մէջ պիտի կրճատէ 26 միլիոն աշխատատեղ. զեկոյց

Համաշխարհային բանկի վերլուծաբանների կարծիքով՝ կիբերանվտանգութեան, մեծ տուեալների և կայուն կառավարման տեխնոլոգիաների մասնագէտների անհրաժեշտութիւնը կդառնան աշխարհում զբաղուածութեան աճի հիմնական գործօնները։

Առաջիկայ հինգ տարուայ ընթացքում արհեստական բանականութիւնը (ԱԲ) կկրճատի աշխարհում աշխատատեղերի գրեթէ մէկ քառորդը. խօսքը 26 մլն աշխատատեղի մասին է։ Աշխատատեղերի կրճատման վրայ կազդեն նաև թուայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը: Այս մասին ասւում է Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկոյցում, գրում է Bloomberg-ը։

Ըստ ՀԲ-ի՝ սկզբնական փուլերում մարդկանց աշխատանքում արհեստական բանականութեան ներդրումը կհանգեցնի աշխատաշուկայի խաթարման։ Միևնոյն ժամանակ, ընդհանուր առմամբ, առաջիկայ հինգ տարում նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցութիւնը աշխատաշուկայում դրական կլինի։ Համաշխարհային բանկի վերլուծաբանների կարծիքով՝ կիբերանվտանգութեան, մեծ տուեալների և կայուն կառավարման տեխնոլոգիաների մասնագէտների անհրաժեշտութիւնը կդառնան աշխարհում զբաղուածութեան աճի հիմնական գործօնները։

Սակայն զեկոյցում նաև նշուում է, որ ChatGPT-ի նման տեխնոլոգիաների առաջացումն ավտոմատացնելու կամ փոխարինելու է այն պաշտօններն ու աշխատատեղերը, որոնք կապուած են հաղորդակցութեան և գործընթացների համակարգման հետ: Համաշխարհային բանկի կողմից հարցուած 800 ընկերութեան մօտ 75%-ն ասել է, որ պատրաստւում է արհեստական բանականութեան տեխնոլոգիան ներդնել իրենց աշխատանքում առաջիկայ հինգ տարում: Նրանց հաշուարկներով՝ արդիւնքում կկրճատուի մինչև 26 մլն աշխատատեղ։ Կրճատումները կանդրադառնան վարչական և հաշուապահական պաշտօններ զբաղեցնող աշխատակիցներին, այդ թւում՝ գանձապահներին և հաշուապահներին:

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/05/2023, 08:27