Որոնել

Ամենայն Հայոց Կաթողիկոս ու «Նագգաշեան մանուկների տան» բարերարները, մանկավարժները, սաներն ու շրջանաւարտները Ամենայն Հայոց Կաթողիկոս ու «Նագգաշեան մանուկների տան» բարերարները, մանկավարժները, սաներն ու շրջանաւարտները 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց «Նագգաշեան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին եւ շրջանաւարտներին

Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնութիւնը փոխանցելով ներկաներին, կարեւորեց կենտրոնի առաքելութիւնը եւ ընդգծեց, որ այն նաեւ լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռում հայորդիներին առաւել հաղորդ դառնալու Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր արժէքներին

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Նագգաշեան մանուկների տուն» երեխաների աջակցութեան կենտրոնի 10-ամեակի առիթով հիւրընկալեց կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին եւ շրջանաւարտներին: «Նագգաշեան մանուկների տուն» երեխաների աջակցութեան կենտրոնը գործում է Երեւանում Մայր Աթոռի հովանու ներքոյ:

Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը` տնօրէն Նունէ Գեղամեանն անդրադարձ կատարեց կենտրոնի  10-ամեայ գործունէութեանն ու ձեռքբերումներին: Տիկին Գեղամեանն ընդգծեց նաեւ, որ կենտրոնն այսօր արդիւնաւէտօրէն համագործակցում է տարբեր պետական պատկան կառոյցների ու հասարակական կազմակերպութիւնների հետ: 

Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնութիւնը փոխանցելով ներկաներին, կարեւորեց կենտրոնի առաքելութիւնը եւ ընդգծեց, որ այն նաեւ լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռում հայորդիներին առաւել հաղորդ դառնալու Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր արժէքներին: Այս առիթով Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ կենտրոնի սաները, հաղորդակցուելով սուրբ հայրերի ժառանգութեանը,  իրենց բարի պտուղները կը բերեն ի նպաստ հայոց աշխարհի շէնացման ու զօրացման: 

Հանդիպմանը Հայոց Հովուապետն իր գնահատանքը յայտնեց կենտրոնի տնօրինութեանը եւ մանկավարժներին իրենց նախանձախնդիր ու նուիրեալ աշխատանքի, ինչպէս նաեւ վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաներին ըստ ամենայնի աջակցելու համար: 

Խօսելով կենտրոնի ստեղծման պատմութեան մասին` Վեհափառ Հայրապետն իր մասնաւոր գնահատանքը բերեց բարերարներին, որոնց հոգածութեամբ կեանքի է կոչուել եւ իր առաքլութիւնն է շարունակում իրականացնել «Նագգաշեան մանուկների տուն»-ը:

Անդրադարձ կատարուեց նաեւ կենտրոնն աւարտած սաների յետագայ կեանքի ընթացքի կազմակերպման ուղիներին:

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/09/2022, 09:10