Որոնել

Vatican News
COVID-19 համաճարակի պատճառով 434 միլիոն երեխայի ուսումն ընդհատուել է COVID-19 համաճարակի պատճառով 434 միլիոն երեխայի ուսումն ընդհատուել է 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարձրաձայնում է - COVID-19 համաճարակի պատճառով 434 միլիոն երեխայի ուսումն ընդհատուել է

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անցկացուած հետազօտութեան դպրոցների փակումը հանգեցրել է երեխաների ուսուցման հնարաւորութիւնների անհաւասարութեան
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

COVID-19 համաճարակի պատճառով Հարաւային Ասիայում դպրոցների փակումը խաթարել է 434 միլիոն երեխայի ուսումը: Համաձայն Հնդկաստանում, Մալդիվներում, Պակիստանում և Շրի Լանկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի անցկացուած հետազօտութեան դպրոցների փակումը հանգեցրել է երեխաների ուսուցման հնարաւորութիւնների անհաւասարութեան ՝ չնայած տեղական կառավարութիւնների կողմից հեռավար ուսուցման ներմուծման զգալի ջանքերի:

Հաշուի առնելով, որ Հարաւային Ասիայում կրթութեան մակարդակը համաճարակից առաջ էլ բարւոք չէր՝ երեխաների գրեթէ 60% -ը 10 տարեկանում ունակ չէին կարդալ կամ հասկանալ պարզ տեքստը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Կառավարութիւններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները դպրոցների անվտանգ վերաբացման նպատակով՝ միաժամանակ երաշխաւորելով, որ անհրաժեշտութեան դէպքում երեխաները կկարողանան հետամուտ լինել որակեալ հեռավար ուսուցման։

09/09/2021, 10:00