Գարեգին Բ մասնաւոր ցանկութեամբ նրա յոբելեանը չի նշուելու և որևէ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մասնաւոր ցանկութեամբ նրա յոբելենականն 70-րդ տարեդարձը չի նշուելու և որևէ միջոցառում չի իրականացուելու: Այս մասին, Վեհափառ Հայրապետի 70-ամեակի առիթով նախատեսուող միջոցառումների վերաբերեալ հարցմանն ի պատասխան, «Արմենպրես»-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն Վահրամ աւագ քահանայ Մելիքյանը:
«Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեդարձն է, լրանում է Հայրապետի ծննդեան 70-ամեակը, սակայն, ելնելով բոլորին յայտնի հանգամանքներից, Վեհափառ Հոր մասնաւոր ցանկութեամբ յոբելեանը չի նշուելու և որևէ միջոցառում չի իրականացուելու»,- նշել է նա՝ յաւելելով, որ «Ամենայն Հայոց Հայրապետն այս առիթով իր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն է յղում համայն մեր ժողովրդին և աղօթում Հայաստան և Արցախ հայրենի մեր աշխարհի խաղաղութեան, ապահով և անվտանգ կեանքի համար»։
Աղբիւրը` «Արմենփրէս»
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ