Որոնել

Vatican News
Արցախցի մանուկներ Արցախցի մանուկներ 

Արցախցի մի խումբ երեխաներ տուն վերադարձան

Սաներն ապրել են Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղում՝ ստանալով ամենօրյա խնամք և անհրաժեշտ այլ ծառայություններ

2020 թ․ պատերազմին յաջորդող ամիսների ընթացքում «Արցախի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատութեան» սաներն ապրել են Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գիւղում՝ ստանալով ամենօրեայ խնամք և անհրաժեշտ այլ ծառայութիւններ։ Այսօր «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի աշխատակիցները ճանապարհել են արցախցի երեխաներին։

Հայաստանի Հանրապետութիւնում «ՍՕՍ Մանկական Գիւղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունութիւնն սկսել է 1988 թուականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապէս յետոյ։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպութիւն է, որի առաքելութիւնն է ապահովել կեանքի դժուարին իրավիճակներում գտնուող երեխաների խնամքը՝ ընտանիքին մօտ պայմաններում: Ելնելով դրանից հիմնադրամն իր գործունութիւնը ծավալում է երկու ուղղութիւններով՝ այլընտրանքային խնամքի ծառայութիւններ, ինչպէս նաև ընտանիքների ամրապնդման ծառայութիւն՝ սոցիալական ծանր վիճակում գտնուող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

ՀՀ Կոտայքի մարզում 1990 թուականին ՍՕՍ Մանկական Գիւղ Կոտայքը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր 1988 թուականի երկրաշարժի հետևանքով կորեցրել էին իրենց ծնողներին։ 1994 թուականին կառուցուեց ՍՕՍ Մանկապարտէզը, որի նպատակն էր ապահովել որակեալ նախադպրոցական կրթութիւն ՍՕՍ Մանկական Գիւղ Կոտայքի, ինչպէս նաև հարակից համայնքների երեխաների համար: 2001 թուականին Երևանում հիմնադրուեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագայ տարիների ընթացքում հիմնադրուեցին ևս երկու Երիտասարդական տներ, որտեղ խնամւում են Մանկական գիւղերից Երևան տեղափոխուած 13-18 տարեկան երիտասարդները։ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում 2009 թուականին բացուեց երկրորդ ՍՕՍ Մանկական Գիւղ Իջևանը։

Այժմ «ՍՕՍ Մանկական Գիւղեր» հայկական բարեգործական հիմնադրամը գործունութիւն է իրականացնում ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկէտ և երկարաժամկէտ), Մօր և Մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի միջոցով։

Հիմնադրամի կողմից իրականացուող ծրագրերն ուղղուած են Հայաստանի Հանրապետութիւնում երեխաների պաշտպանութեան համակարգի բարելաւմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրաւունքի ապահովմանը։

 

Քաղուած «Արեւելք» էն

23/07/2021, 07:23