Որոնել

Հայաստանի մէջ արտահերթ ընտրութիւններ Հայաստանի մէջ արտահերթ ընտրութիւններ 

Արտահերթ ընտրութիւններուն մասնակցած է 49,4 քուէարկող

Երեւանի մէջ ընտրութիւններուն մասնակցած է ընտրողներու 51,55 %-ը (442 846 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գիւմրիի մէջ՝ 38,42 %-ը (46 912), երրորդ քաղաք Վանաձորի մէջ՝ 47,55%-ը (44 554):

Հայաստանի մէջ խորհրդարանական ընտրութիւններու քուէարկութեան, նախնական տուեալներով, մասնակցած է քուէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիներու 49,4 տոկոսը. քուէարկութեան մասնակցած է 1 մլն 281 հազար 174 ընտրող: Այս մասին Կեդրոնական ընտրական յանձնաժողովի տեղեկատուական կեդրոնին մէջ ըսած է ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը:

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրութիւններուն մասնակցած է ընտրողներու 48,63 տոկոսը (1 մլն 260 հազար 840 ընտրող):

Երեւանի մէջ ընտրութիւններուն մասնակցած է ընտրողներու 51,55 %-ը (442 846 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գիւմրիի մէջ՝ 38,42 %-ը (46 912), երրորդ քաղաք Վանաձորի մէջ՝ 47,55%-ը (44 554):

2018-ի ԱԺ արտահերթ ընտրութիւններուն Երեւանի մէջ քուէարկած է ընտրողներու 47,6 տոկոսը (404 599), Հայաստանի երկրորդ քաղաք Գիւմրիի մէջ՝ 39,22 տոկոսը (48817), Վանաձորի մէջ՝ 46,66 տոկոսը (44949):

Ստորեւ կը ներկայացնենք մարզերու մէջ քուէարկութեան մասնակցութեան արդիւնքները.

Արագածոտնի մարզ – 58 737 ընտրող (50 տոկոս)

Արարատի մարզ – 113 625 ընտրող (50,87 տոկոս)

Արմաւիրի մարզ – 104 880 ընտրող (44,47 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 86 173 ընտրող (45,47 ընտրող)

Լոռիի մարզ – 109 141 ընտրող (46.73 տոկոս)

Կոտայքի մարզ – 121 212 ընտրող (50,08 տոկոս)

Շիրակի մարզ – 93 510 ընտրող (41,24 տոկոս)

Սիւնիքի մարզ – 66 252 ընտրող (60,38 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 26 132 ընտրող (56,05 տոկոս)

Տաւուշի մարզ – 58 666 ընտրող (53,48 տոկոս)

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/06/2021, 11:06