Որոնել

Իսրայէլի եւ Պաղեստինի միջեւ բախումները կը շարունակուին Իսրայէլի եւ Պաղեստինի միջեւ բախումները կը շարունակուին 

Պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան հարցով ԵՄ Խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենայ մայիսի 18-ին

ՏԱՍՍ-ի վերջին տուեալներով՝ փոխադարձ հրթիռային հարուածների հետեւանքով իսրայէլական կողմից զոհուել է առնուազն 10 մարդ, այդ թւում՝ երկու երեխայ, պաղեստինեան կողմից՝ առնուազն 174 մարդ, ներառեալ՝ 47 երեխայ:

Եւրոմիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գերագոյն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը մայիսի 18-ին որոշել է հանրակցութեան 27 երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսակոնֆերանս հրաւիրել ՝ քննարկելու պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան գօտու իրադրութիւնը:

«Իսրայէլի եւ Պաղեստինի միջեւ յարաբերութիւններում լարուածութեան շարունակուող սրման եւ քաղաքացիական բնակչութեան շրջանում զոհերի անընդունելի թուի կապակցութեամբ ես երեքշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստ եմ հրաւիրում»,- գրել է Բորելը Twitter-ում:

Նրա խօսքով ՝ նախարարները կքննարկեն, թէ «ինչպէս ԵՄ-ն կարող է լաւագոյնս նպաստել ներկայիս բռնութեան դադարեցմանը»:

Գազայի հատուածում պաղեստինեան արմատական խմբաւորումների եւ իսրայէլական բանակի կողմից փոխադարձ հրթիռակոծութիւնները շարունակւում են մայիսի 10-ից: Նրանք յաջորդել են Արեւելեան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մօտ տեղի ունեցած անկարգութիւններին, որոնք սկսուել են Իսրայէլի դատարանի՝ Շեյխ-Ջարահ թաղամասում գտնուող արաբական ընտանիքներից տներ առգրաւելու որոշման պատճառով:

ՏԱՍՍ-ի վերջին տուեալներով՝ փոխադարձ հրթիռային հարուածների հետեւանքով իսրայէլական կողմից զոհուել է առնուազն 10 մարդ, այդ թւում՝ երկու երեխայ, պաղեստինեան կողմից՝ առնուազն 174 մարդ, ներառեալ՝ 47 երեխայ:

Քաղուած «Արմենփրէս» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/05/2021, 08:21