Որոնել

Vatican News
Էջմիածին Էջմիածին 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է

Խստօրէն դատապարտելի է Ադրբեջանի իշխանութիւնների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրաւունքի դրոյթները, հակասում արարչապատուէր մարդասիրութեան համամարդկային ընկալումներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգութիւնն է յայտնում մայիսի 27-ի առաւօտեան Գեղարքունիքի մարզի սահմանային հատուածում` ՀՀ ԶՈՒ N զօրամասի պահպանութեան տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման եւ գերեվարման առնչութեամբ, ինչին յաջորդեց նաեւ նուաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։

Խստօրէն դատապարտելի է Ադրբեջանի իշխանութիւնների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրաւունքի դրոյթները, հակասում արարչապատուէր մարդասիրութեան համամարդկային ընկալումներին։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի եւ Սիւնիքի հատուածներում տեղ գտնող իրադարձութիւնները ոտնձգութիւն են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կեանքի իրաւունքի հանդէպ։ Նմանօրինակ սադրիչ գործողութիւններն ի ցոյց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղութեան վերականգնման եւ կայունութեան հաստատման ուղղութեամբ ներդրուող բազմակողմանի ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրութեանը եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային ատեաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացեալ ռազմագերիներին ազատ արձակելու եւ կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում։

Քաղուած «Արեւելք» էն

27/05/2021, 15:36