Որոնել

Ֆրանսայի եւ Եւրոպայի դրօշակներ Ֆրանսայի եւ Եւրոպայի դրօշակներ 

Ֆրանսիան կոչ է անում անյապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահուող հայ գերիներին

«Մենք կոչ ենք անում անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահուող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղութեամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարութիւնը:

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ,Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութիւնն ընդգծել է Ադրբեջանում պահուող հայ գերիների անյապաղ ազատ արձակման անհրաժեշտութիւնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարութեան «Թվիթեր»-ի էջում կատարուած գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչութիւնը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի յայտարարութեանը:

«Մենք կոչ ենք անում անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահուող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղութեամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարութիւնը:

Մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահուող անձանց, կալանաւորվածներին, ինչպէս նաև օպերատիվորեն իրականացնել աճիւնների փոխանակման գործընթացը:

«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալուած հայազգի Ռոբերտ Վարդանեանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջութեամբ և օպերատիվ աւարտել բոլոր բանտարկեալների, կալանաւորուածների և աճիւնների փոխանակման գործընթացը և պահպանել կալանաւորուածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտաւորութիւնները»,- ասուած է յայտարարութիւնում:

Քաղուած «Ասպարէզ»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/05/2021, 10:19