Որոնել

Տատիվանք Տատիվանք 

«Լեռնային Ղարաբաղ. քրիստոնէական ժառանգութիւնը պահպանելու Եւրոպայի կոչը». Դեսպան Կարեն Նազարեանի հարցազրոյցը։

Կարեն Նազարեանի խօսել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգութեան հանդէպ իրականացուող թշնամական քաղաքականութեան մասին։

ACI Stampa լրատուական գործակալութիւնը տպագրել է ծաւալուն յօդուած, յղում կատարելով եւրախորհրդարանականներու կոչին և ներկայացնելով Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարեանի հարցազրոյցը, որում վերջինս խօսել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգութեան հանդէպ իրականացուող թշնամական քաղաքականութեան մասին։

Ունկնդրէ լուրը

Դեսպան Նազարեանը ընթերցողի ուշադրութիւնն է կրկին հրաւիրում Ադրբեջանի կողմից Արցախի հանդէպ սանձազերծած պատերազմի ու յետպատերազմեան շրջանում հայկական հոգևոր, մշակութային հաստատութիւնների ու սրբավայրերի միտումնաւոր թիրախաւորմանը, ինչպէս նաև պատմութեան ընթացքում Արցախի ժողովրդի, Շուշիի եկեղեցիների, Ջուղայի խաչքարերի, հայկական շիրմաքարերի հանդէպ իրականացուած նոյնօրինակ վայրագութիւններին ու յանցագործութիւններին։

Կարեն Նազարեանը խօսել է նաև տարածաշրջանում հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի պետական քաղաքականութեան մասին, որն ուղեկցւում է Բաքվի կողմից միջազգայնօրէն ստանձնած պարտաւորութիւնների կոպտագույն խախտման դէպքերով, ու զուգահեռներ անցկացնում «Իսլամական Պետութիւն» զինեալների կողմից Պալմիրայի ու Նիմրուդի ոչնչացման հետ։ Կարեն Նազարեանը նշում է, որ բացի ֆիզիկական ոչնչացումից և վանդալիզմից Ադրբեջանը հետևողական կերպով իրականացնում է նաև հայ ժողովրդի ժառանգութեան իւրացման քաղաքականութիւն՝ Արցախի տարածքում գտնուող հայկական յուշարձանները ներկայացնելով որպէս «աղուանական», ու դատապարտում հայկական ժառանգութեան ինքնութեան խեղաթիւրումը որպէս մշակութային թալանի փորձ։ Այս իրավիճակում ՀՀ դեսպանը կարևորում է միջազգային հանրութեան անյապաղ միջամտութիւնը, միևնոյն ժամանակ դատապարտելով Ադրբեջանի փորձերը խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿ0-ի տեխնիկական առաքելութեան իրականացումը Լեռնային Ղարաբաղ ու նրա հարակից շրջաններ։

Աղբիւր` Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/04/2021, 11:31