Որոնել

Vatican News
 Թեստավորում: Թեստավորում:  (AFP or licensors)

Հայաստանում հաստատուել է կորոնավիրուսի 506 նոր դէպք, առողջացել է 432 մարդ

Մէկ օրում կատարուել է 3753 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիւն այսպիսով հասել է 808355-ի:

Հայաստանում մարտի 22-ի ժամը 11:00-ի դրութեամբ հաստատուել է կորոնավիրուսային հիվանդութեան 506 նոր դէպք, առողջացել է 432 քաղաքացի, մահացել է՝ 12-ը: Հիւանդութեան նոր դէպքերի փոքր թիւը պայմանաւորած է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ:

Մէկ օրում կատարուել է 3753 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիւն այսպիսով հասել է 808355-ի:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահութեան նախարարութեան հոգեհիւանդութիւնի վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատուել է կորոնավիրուսային հիվանդութեան ընդհանուր 184219 դէպք, որոնցից 168721-ն առողջացման, 3360-ը՝ մահուան ելքով: Կորոնավիրուսային հինաւանդութիւնից այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ:

 Նախորդ օրն արձանագրուել է մահուան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիվանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիվը 860 է:

ՀՀ կառավարութեան՝ յունուարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդութեան տարածման ռիսկը նուազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանուած կարանտինը երկարաձգուել է մինչև յուլիսի 11-ը։

Քաղուած «Արմենպրես»էն

22/03/2021, 08:59