Արժէքաւոր հատոր Մայր Աթոռէն. Լոյս տեսած է «Ընտրանի ժամանակակից աստուածաբանական մտքի» հատորը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընտրանի ժամանակակից աստուածաբանական մտքի, հատոր Ա, Տեսական աստուածաբանութեան հարցեր» (թարգմանութիւնները՝ Շահե Ծ․ վրդ․ Անանեանի, Ցոլակ սրկ․ յարությունյանի, Գայանե Ալեքսանյանի և Զարուհի Անտոնյան) աստուածաբանական երկերի ժողովածուն։
Շարքի Ա հատորը ներկայացնում է Ի-ԻԱ դարերի քրիստոնեական աստվածաբանական մտքի տարբեր հարանվանական ներկայացուցիչների առավել կարևոր ու նշանակալի երկերից քաղված և տեսական աստվածաբանության հարցերին վերաբերող հատուածների։ Սոյն հատորն ամփոփում է աստվածաբանութեան մեթոդների, աստուածճանաչողութեան, Սրբազան յայտնութեան և աստուածաբանական այլ հարցերի վերաբերեալ օրթոդոքս, կաթոլիկ և արևելեան ուղղափառ աւանդութիւնների աստուածաբանների վերլուծութիւններն ու դիտարկումները։
Հատորը հասցէագրուած է ինչպես աստուածաբանութեան մասնագէտներին, այնպէս էլ աստուածաբանութեամբ հետաքրքրուող ընթերցողների լայն շրջանակներին։
Կազմող և խմբագիր՝ Տ․ Շահե Ծ․ վրդ․ Անանեան
Քաղուած «Արեւելք»էն