ԵՐԵՒԱն, «Ազատութիւն»․- Արցախի մէջ ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան միջնորդութեամբ, այսօր ատրպէյճանական կողմը հայկական կողմին յանձնեց 44օրեայ պատերազմին ընթացքին զոհուածներու 106 դիակներ, յայտնեց Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան:
«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարաւոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաեւ 1990ականների պատերազմի հայ եւ ադրբեջանցի զոհերի աճիւնների որոնման ու միմիանց փոխանցելու ուղղութեամբ», ըսաւ Յարութիւնեան:
Քաղուած «Ասպարէզ» էն