Որոնել

Vatican News
Յուշադրամներ՝ Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակին եւ Գրիգոր Տաթեւացիի ծննդեան 675-ամեակին առիթով: Յուշադրամներ՝ Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակին եւ Գրիգոր Տաթեւացիի ծննդեան 675-ամեակին առիթով: 

Յուշադրամներ՝ Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակին եւ Գրիգոր Տաթեւացիի ծննդեան 675-ամեակին առիթով:

Առնօ Բաբաջանեան (1921-1983 թթ.) յայտնի հայ երաժշտահան է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․) է: Գրիգոր Տաթեւացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցւոյ Եռամեծ վարդապետ է, փիլիսոփայ, աստուածաբան, բանասէր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:
Ունկնդրէ լուրը

Թողարկուած է 2 յուշադրամ՝ Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակին եւ Գրիգոր Տաթեւացիի ծննդեան 675-ամեակին առիթով: Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ը կը տեղեկանայ Հայաստանի Կեդրոնական Դրամատան (ԿԴ) մամուլի ծառայութենէն:

Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակ

Առնօ Բաբաջանեան (1921-1983 թթ.) յայտնի հայ երաժշտահան է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․) է:

Դիմերես՝ հարսանեկան զոյգի, սոլի բանալիի, ոճաւորուած վարդի եւ ձայնասկաւառակի պատկերներ:

Դարձերես՝ Առնօ Բաբաջանեանի դիմապատկերը, ձայնասկաւառակի, դաշնակի ստեղներու, նոթաներու եւ գրիչի ոճաւորուած պատկերներ:

Պատկերներու հեղինակ՝ Վարդան Վարդանեան:

Յուշադրամը հատուած է Լիթվիայի դրամահատարանին մէջ:

Ճարտարագիտական չափանիշները

Անուանական արժէքը               1000

Մետաղը/յարգը                          արծաթ 925

Կշիռքը                                           33,6

Տրամագիծը                                   40,0

Քանակը                                           500

Դրամաշուրթը                               ատամնաւոր

Որակը                                փրուֆ

Գրիգոր Տաթեւացիի ծննդեան 675-ամեակ

Գրիգոր Տաթեւացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցւոյ Եռամեծ վարդապետ է, փիլիսոփայ, աստուածաբան, բանասէր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:

Դիմերես՝ Տաթեւի վանքը:

Դարձերես՝ Գրիգոր Տաթեւացիի խորաքանդակը՝ Մոսկուայի մէջ Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպութեան հայկական եկեղեցւոյ (ճարտարապետ` Արտակ Ղուլեան) պատին:

Պատկերներու հեղինակներ` Կարապետ Աբրահամեան (դիմերես) եւ Լուսինէ Լալայեան (դարձերես):

Յուշադրամը հատուած է Լիթվիայի դրամահատարանին մէջ:

Ճարտարագիտական չափանիշները

Անուանական արժէքը               1000

Մետաղը/յարգը                          արծաթ 925

Կշիռքը                                          33,6

Տրամագիծը                                   40,0

Քանակը                                           500

Դրամաշուրթը                               ատամնաւոր

Որակը                                փրուֆ

Քաղուած «Երագոյն» էն

19/01/2021, 08:15