Որոնել

Գաղթական, աղքատութիւն Գաղթական, աղքատութիւն 

ՄԱԿ-ը 2021 թուականին կանխատեսում է ծանրագոյն հումանիտար ճգնաժամ

Վերջին չորս տարում հիմնականում զինուած հակամարտութիւնների պատճառով սովամահութեան եզրին գտնուող մարդկանց թիւը 80 միլիոնից հասել է 135 միլիոնի:

2021 թուականին աշխարհը կարող է կանգնել ծանրագոյն հումանիտար ճգնաժամի առջև, եթէ երկրները անհրաժեշտ ֆինանսաւորում չտրամադրեն: Ինչպէս տեղեկացնում  «Արմենպրես»ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին յայտարարել է ՄԱԿ-ի պարէնի համաշխարհային ծրագրի տնօրէն Դևիդ Բիզլին, ով ելոյթ է ունեցել COVID-19-ի դէմ պայքարին նուիրուած ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի յատուկ նիստում:

Նա նշել է, որ վերջին չորս տարում հիմնականում զինուած հակամարտութիւնների պատճառով սովամահութեան եզրին գտնուող մարդկանց թիւը 80 միլիոնից հասել է 135 միլիոնի:

«Կորոնավիրուսի հետևանքների պատճառով  սովից  կարող է մահանալ 270 միլիոն մարդ»,- ասել է Բիզլին:

Նրա խօսքով ՝ 2021 թուականը աղետալի կլինի՝  ելնելով առկայ իրողութիւններից:

«Քանի որ մենք ծախսել ենք 19 տրիլիոն դոլար, այդ գումարը չի կարող լինել և չի լինի, ամենայն հաւանականութեամբ, 2021 թուականին: Տնտեսական անկում է տեղի ունենում, և պահանջները կրկնակի աւելացել են: 2021 թուականը  կդառնայ ՄԱԿ - ի հիմնադրման պահից ի վեր ամենալուրջ հումանիտար ճգնաժամի տարին»,- ընդգծել է Բիզլին:

Ըստ նրա` եթէ հաջողի անհրաժեշտ միջոցներ հաւաքել, ապա հնարաւոր կլինի կանխել ապակայունացումը, սովն ու արտագաղթը:

«Ինչպէս ես ասում եմ իմ շատ ընկերներին և աշխարհի առաջնորդներին, յաջորդ տարի չենք կարողանայ ֆինանսավորել ամեն ինչ: Այնպէս որ, մենք պէտք է առաջնահերթ ուշադրութիւն դարձնենք ապակայունացման, սովի և միգրացիայի խնդիրներին», - նշել է Բիզլին:

Քաղուած «Արմենպրես»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/12/2020, 09:36