Որոնել

Vatican News
Բարեգործական Տօնավաճառ Փանիկում Բարեգործական Տօնավաճառ Փանիկում 

Բարեգործական Տօնավաճառ Փանիկում

«Երանելի է մանաւանդ տալը, քան առնելը» (ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20:35)

6 Դեկտեմբեր 2020թ․ին, Յիսնակաց շրջանի չորրորդ Կիրակին,  Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Գերապատիւ Հայր Նարեկ Վրդ․Մնոյեանի:

Սուրբ եւ Անմահ Պատարագին մասնակցեցին Փանիկ գիւղի Արցախեան 2րդ պատերազմի մասնակից քաջ մարտիկները, որոնց կարգին էին նաեւ վիրաւորներ, որոնք ապաքինման փուլում են։

Յընթացս սուրբ եւ անմահ Պատարագին, կատարուեց զինուորների ապաքինման յատուկ մաղթանք։

Պատարագից յետոյ, լսարանի շէնքում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան և ամանորեայ տօնավաճառի պաշտօնական բացում, որու ողջ հասոյթը տրամադրուելու է Արցախից ժամանած կարիքաւոր ընտանիքներին։

Տօնավաճառը բաց է մնում մինչեւ 2021թ․ի Յունուարի 6-ը։

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Տօնավաճառ
Տօնավաճառ
07/12/2020, 08:10