Որոնել

Vatican News
Գարեգին Բ  այցելել է Եռաբլուր Գարեգին Բ այցելել է Եռաբլուր 

Գարեգին Բ Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր, Էջմիածնում հոգեհանգիստ մատուցել նահատակ քաջորդիների համար

Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելել են նաև զինուորականների շիրիմներին, կատարելով իրենց առանձնական աղօթքը։

Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցութեամբ դեկտեմբերի 20-ին առաւօտեան այցելեց Եռաբլուր զինուորական պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու և աղօթք բարձրացնելու արցախեան պատերազմում նահատակուած քաջորդեաց հոգիների խաղաղութեան համար։

Մայր Աթոռի տեղեկատուական համակարգից կը տեղեկացուի՝ թէ ծաղկեպսակի զետեղումից յետոյ Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելել են նաև զինուորականների շիրիմներին, կատարելով իրենց առանձնական աղօթքը։

Այնուհետև Սուրբ Կայանէ վանքում, Վեհափառ Հայրապետը ներկայ է գտնուել Սուրբ Պատարագին, որի աւարտին, նախագահութեամբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի, զոհուած հերոսների համար կատարուել է հոգեհանգստեան արարողութիւն։

Քաղուած «Արմենպրես» էն

21/12/2020, 07:49