Մարտունիի և Շուշիի ուղղութիւններում շարունակուել են անյայտ կորածների որոնման և զոհուածների մարմինների դուրսբերման աշխատանքները
Ռազմական գործողութիւնների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակւում են` ներառելով նոր, աւելի ընդգրկուն տարածքներ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտէի և ՌԴ խաղաղապահ զօրախմբի ներկայացուցիչների աջակցութեամբ նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկոյ, Մարտունիի և Շուշիի ուղղութիւններում շարունակուել են անյայտ կորածների որոնման և զոհուածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Արմենպրեսին այս մասին յայտնեցին ՀՀ պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
Ռազմական գործողութիւնների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակւում են` ներառելով նոր, աւելի ընդգրկուն տարածքներ:
Քաղուած «Արմենպրես»էն:
18/11/2020, 09:21