Որոնել

Vatican News
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին  (©Tiko - stock.adobe.com)

Տիկ. Երան Գույումճեանի էջէն ընդօրինակուած 99 տարուայ նամակը Յովհաննէս Թումանեանի, ուղղուած՝ Աւետիք Իսահակեանի:

ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԻՍԱՀԱԿԵԱՆԻՆ...ԿԱՐԾԵՍ ՀԻՄԱ ԳՐՈՒԱԾ ԸԼԼԱՐ

"Ես չեմ ուզում եւ չեմ էլ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թէեւ դու հարցնում ես։ Կարճն ասեմ. — մենք թէ՛ դրսից, թէ՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխաւորապէս մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մէջն է ճշմարտութիւնը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը՝ գողեր ու աւազակներ, մի մասը ապիկար թշուառականներ, եւ չերևաց մի բազմութիւն, գոնէ մի խմբակ, որ վերածնուող երկրի շունչն ու բարոյական կարողութիւնը յայտնաբերէր։ էսքան աղէտների ու պարտութիւնների մէջ ոչ մի մեղաւոր չերեւաց, ոչ ոք ո՛չ պատասխանի կանչուեց, ո՛չ պատասխան տուեց։ Եւ շարունակուում է. այժմ էլ նոյն մարդիկը՝ նոյն ճանապարհներով․․․

Եւ ոչ մէկը գոնէ անձնասպան չեղաւ, որ ապացուցանէր, թէ գոնէ ամօթ ու խղճմտանք կայ Էս մարդկանց մէջ կամ Էս ժողովրդի մէջ: Բայց ես ի՞նչ եմ ասում — չկարողացան գոնէ վշտանալ կամ վշտացած երեւալ"։

Յ. Թումանեանը՝ Աւ. Իսահակեանին

Պոլիս-Վենետիկ, 09.12.1921

12/11/2020, 10:07