Որոնել

Vatican News
Արմէն Սարգսեան եւ Գարեգին Բ Արմէն Սարգսեան եւ Գարեգին Բ 

Նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Հանդիպման անդրադարձ է կատարուել նաև ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը վերաբերող վերջին եռակողմ յայտարարութեանը:

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ունկնդրէ լուրը

Ինչպէս Արմեպրես-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հանրապետութեան նախագահը և Վեհափառ Հայրապետը խօսել են երկրում ստեղծուած իրավիճակի և դրա յաղթահարման ուղիների վերաբերեալ:

Հանդիպման անդրադարձ է կատարուել նաև ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը վերաբերող վերջին եռակողմ յայտարարութեանը: Նշուել է, որ այն լուրջ անհանգստութիւն է առաջ բերել մեր ժողովրդի մէջ: Այս համատեքստում կարևորուել է կայունութեան պահպանումը երկրում: 

Քաղուած «Արմենպրես»էն

12/11/2020, 08:47