Որոնել

Նախագահ Վլատիմիր Փութին Նախագահ Վլատիմիր Փութին 

Ինչ են պայմանաւորուել Պուտինը, Ալիեւն ու Փաշինեանը․ Համաձայնագրի տեքստ

Յայտարարում է ամբողջական կրակի դադարեցում բոլոր տեսակի մարտական գործողութիւնների՝ Ղարաբաղեան հակամարտութեան գօտում, սկսած Նոյեմբերի 10ի 00:00-ից, ըստ Մոսկուայի ժամանակի

ՌԴ (Ռուսաստանի Դաշնութեան-Խմբ.) նախագահի, ՀՀ վարչապետի եւ ԱՀ նախագահի յայտարարութեան ոչ-պաշտօնական թարգմանութիւնը iravaban.net-ի.

Մենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հէյդարի Ալիեւս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վ․ Փաշինեանս եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վ․ Պուտինը յայտարարոււմ ենք հետեւեալի մասին.

Յայտարարում է ամբողջական կրակի դադարեցում բոլոր տեսակի մարտական գործողութիւնների՝ Ղարաբաղեան հակամարտութեան գօտում, սկսած Նոյեմբերի 10ի 00:00-ից, ըստ Մոսկուայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, յետագայում կողմերը մնում են իրենց գրաւուած դիրքերի վրայ։

Աղդամի շրջանը եւ տարածքները, որոնք հսկւում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձւում են Ադրբեջանին մինչեւ Նոյեմբերի 20ը։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, եւ Լաչինչ միջանցքում հաստատւում է ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինուորականի չափով, հրազէնային զէնքով, մ 90 զրահատրանսպորտային եւ 380 աւտօմեքենաներով եւ յատուկ տեխնիկայով (արհեստագիտութեմբ-Խմբ.)։

Խաղաղապահ զօրակազմը ռուսական տեղակայւում է հայկական ուժերի դուրս բերմանը զուգահեռ։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով, աւտօմատ (ինքնազօր-Խմբ.) երկարացման հնարաւորութեամբ յաջորդ հինգ տարուայ համար, եթէ կողմերը վեց ամիս առաջ ժամկէտի լրանալուց առաջ չեն յայտարարում, որ դադարեցնում են այս դրոյթի կիրառութիւնը։

Արդիւնաւէտութեան եւ վերահսկողութեան համար կողմերի միջեւ պայմանաւորուածութիւնների կատարման, հաստատւում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն։

Հայաստանը մինչեւ Նոյեմբերի 15ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչեւ Դեկտեմբերի մէկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնութեամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շօշափելու Շուշին։ Կողմերի համաձայնութեամբ, առաջիկայ երեք տարում կառուցուելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կը կապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, յետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։

Ներքին տեղահանուածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ յարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր յանձնակատարի հկսողութեան ներքոյ:

Իրականացւում է ռազմագերիների փոխանակութիւն եւ միւս պահուող անձերի փոխանակութիւն:

Ապաարգելափակւում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ռեգիոնում (շրջանին մէջ-Խմբ.)։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան միջեւ։  Տրանսպորտային այս կապը հսկում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայութիւնը։ Կողմերի համաձայնութեամբ, կառուցուելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտեան շրջանները իրար կապելու համար։

«ԼՐԱԳԻՐ»

Քաղուած «Ասպարէզ» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/11/2020, 10:28