Հայաստանում հաստատուել է COVID-19-ի 1563 նոր դէպք. ապաքինուել է 1969 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 25-ի դրութեամբ հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 129085 դէպք, որոնցից 100913-ն` առողջացած:
Արմենպրէսի հաղորդմամբ՝ այս մասին նշուած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 բուժառու: Վերջին 24 ժամում արուել է 4198 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 494 568 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիւանդութեամբ հաստատուած 1563 նոր դէպք և 1969 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հինաւանդութիւնից արձանագրուել է մահուան 2040 (աւելացել է ևս 38-ով) դէպք: Արձանագրուել է նաև մահուան 6 դէպք, երբ բուժառուների մօտ հաստատուել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիվը 513 է:
Քաղուած «Արմենպրէս»էն։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ