475 Փախստական վերադարձած է Ստեփանակերտ
Նշւում է, որ ռուս զինուորականներն ապահովել են շփման գծի միջոցով փոխադրակառքերու անվտանգ տեղաշարժը:
Եւս 475 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ, յայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Աւելի վաղ հաղորդուել էր, որ քաղաքի մօտ 250 բնակիչ վերադարձել է իրենց տները, առաջին ինը փոխադրակառքերը ժամանել են Ստեփանակերտ՝ խաղաղապահ զօրակազմի տեղակայումից յետոյ:
«19 փոխադրակառքերէ բաղկացած շարասիւնով 475 մարդ վերադարձել է Ստեփանակերտ: Շարասիւնն անցել է Երևան Ստեփանակերտ երթուղիով՝ ուղեկցելով Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի և ռազմական ոստիկանութեան արեկներով, և հասել Ստեփանակերտի գլխաւոր հրապարակ», - ասւում է հաղորդագրութեան մէջ:
Նշւում է, որ ռուս զինուորականներն ապահովել են շփման գծի միջոցով փոխադրակառքերու անվտանգ տեղաշարժը:
Քաղուած «Արեւելք» էն
16/11/2020, 08:18