Որոնել

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խումբը

Հանդիպումից յետոյ ստեղծագործական խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2021թ․ Հայաստանում բեմադրուելիք «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին՝ ուղեկցութեամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրէն Գագիկ Մանասեանի։

Ունկնդրէ լուրը

Ողջունելով տարբեր երկրներից ժամանած հանրայայտ արուեստագէտների այցը Մայր Աթոռ՝ Նորին Սրբութիւնը գնահատանքով անդրադարձաւ նրանց գեղեցիկ նախաձեռնութեանը, որը մեծ բաւականութիւն եւ խանդավառութիւն պիտի պարգեւի հայ հանդիսատեսին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցելով ստեղծագործական խմբին, նաեւ կարեւորեց այդ մշակութային ձեռնարկի շուրջ տարբեր ժողովուրդների զաւակների համախմբումը, ինչը մեծապէս պիտի նպաստի համագործակցութեան ոգու զօրացմանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը։

Հայաստանի պետական ֆիլարմոնիայի տնօրէն Գագիկ Մանասեանը, դիրիժոր Ջորջ Փահլիւանեանը եւ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան իրենց հերթին խօսեցին «Հռադամիզդ» օպերայի բեմադրման կարեւորութեան եւ առանձնայատկութեան մասին, Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեցին տարուող աշխատանքների վերաբերեալ։

Հանդիպումից յետոյ ստեղծագործական խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։

Քաղուած «Արեւեք»էն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/09/2020, 08:30