Որոնել

Vatican News
Դեսպան Նազարեան Ֆրանչիսկոս Պապին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Դեսպան Նազարեան Ֆրանչիսկոս Պապին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 

Հռոմի Պապը մերժում է ուժի գործադրումը. ՀՀ Սուրբ Աթոռի մօտ դեսպանութիւն։

Ն․Ս․ Ֆրանցիսկոսը կոչ յղեց հակամարտող կողմերի քաղաքական ղեկավարութեանը բարի կամք դրսևորելով յստակ քայլեր ձեռնարկել բանակցութիւնների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը հասնելու համար՝ մերժելով ուժի գործադրումը։
Ունկնդրէ լուրը

Ս․թ․ սեպտեմբերի 27-ի առաւօտեան Հռոմի Պապ Ն․Ս․ Ֆրանցիսկոսն ընդունեց Վատիկանում այցով գտնուող Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Միջ եկեղեցական համագործակցութեան ու երկխօսութեան շրջանակներում տեղի ունեցած ջերմ ու անմիջական հանդիպմանը Հայաստանեայց Առաքելական ու Հռոմի Կաթողիկէ եկեղեցիների հովուապետերին միացաւ նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

Հանդիպումից յետոյ Ս․ Պետրոս հրապարակում հաւաքուած քրիստոնեաներին Սրբազան Քահանայապետը խնդրեց աղօթել Կովկասում խաղաղութեան համար։

Ն․Ս․ Ֆրանցիսկոսը կոչ յղեց հակամարտող կողմերի քաղաքական ղեկավարութեանը բարի կամք դրսևորելով յստակ քայլեր ձեռնարկել բանակցութիւնների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը հասնելու համար՝ մերժելով ուժի գործադրումը։

Հռոմի Պապի այս կոչին են անդրադարձել տեղական լրատուամիջոցները, լուսաբանելով նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարցազրոյցները, որոնք առնչւում են շփման գծի երկայնքով Ադրբեջանի յարձակմանը։

Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն։

28/09/2020, 15:17