Որոնել

Նախագահ Արմէն Սարգսեան եւ Արամ Ա  Վեհափառ Հայրապետը Նախագահ Արմէն Սարգսեան եւ Արամ Ա Վեհափառ Հայրապետը  

Նախագահ Սարգսեանը հեռախօսազրոյց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

Նախագահը հետաքրքրուել է նախօրէին Պէյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգութիւնը յայտնելով ստեղծուած իրավիճակի վերաբերեալ:

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հեռախօսազրոյց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հետ:

Նախագահը հետաքրքրուել է նախօրէին Պէյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգութիւնը յայտնելով ստեղծուած իրավիճակի վերաբերեալ: Նախագահ Սարգսեանն իր անհանգստութիւն է յայտնել պայթիւնից տուժած հայահոծ Բուրջ Համուտ թաղամասի իրադրութեան, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցութեամբ:

Հանրապետութեան նախագահն իր ցաւակցութիւնն է յայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթիւնի հետևանքով մարդկային զոհերի կապակցութեամբ, որոնց թւում նաև մեր հայրենակիցներ կան: Նա նաև շուտափոյթ ապաքինում է մաղթել պայթիւնից վիրաւորուած մեր հայրենակիցներին:

Իր զօրակցութիւնը յայտնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին և, ի դէմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսեանը նաև աջակցելու պատրաստակամութիւն է յայտնել:

Նախագահը վստահութիւն է յայտնել, որ բազում փորձութիւնների միջով անցած և դրանք յաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կկարողանայ յաղթահարել նաև այս ծանր փորձութիւնը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/08/2020, 12:15