Որոնել

Vatican News
Սինճարի ցեղասպանութեան տարելից Սինճարի ցեղասպանութեան տարելից  (AFP or licensors)

ՀՀ Վարչապետը Սինճարի ցեղասպանութեան տարելիցին առիթով ուղերձ յղեց Հայաստանի Եզիտի համայնքին:

Կիսում ենք ձեր ցաւը եւ անկեղծ զօրակցութիւն յայտնում ձեզ: Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունութիւն ու ոգու արիութիւն:

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ուղերձ մը յղեց Հայաստանի եզիտի համայնքի  ներկայացուցիչներուն՝ Սինճարի մէջ իրականացած ցեղասպանութեան տարելիցին առիթով:

«Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբաւորումների կողմից Սինջարում իրականացուած ցեղասպանութեան տարելիցը: Յիրաւի, այն ողբերգութիւնը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի յանցագործութիւն է ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցաւը եւ անկեղծ զօրակցութիւն յայտնում ձեզ:

«Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունութիւն ու ոգու արիութիւն: Որպէս սփոփանք միշտ գիտակցէք, որ հայրենիքում` Հայաստանի Հանրապետութիւնում դուք ունէք ապահով եւ պաշտպանուած ապագայ եւ առաջընթացի լայն ասպարէզ», իչ ուղերձին մէջ կ՛ըսէ Փաշինեան

Քաղուած «Ասպարէզ» էն

04/08/2020, 08:35