Որոնել

Երեւանը Երեւանը 

«Այսօր մնայ տանը՝ #ճամփորդիր վաղը» Էրիկ Նազարեանի վերլուծական յօդուածը ՀՀ մէջ զբօսաշրջութեան մասին։

Շատերիս է հետաքրքրում թէ որո՞նք են Հայաստանի կողմից յաջորդող քայլերը՝ վերականգնելու համար զբօսաշրջութեան բնագաւառի մասնակի, իսկ յետագայում նաև ամբողջական ընթացքը։
Ունկնդրէ լուրը

Անսովոր է ամռանը Հռոմը տեսնել առանց զբօսաշրջիկների հոծ զանգուածի։ Ինչպէս շատերը, այնպէս էլ ես, տեսակապով աւարտելով համալսարանի քննութիւնները, որոշեցի մի քանի տողով ընթերցողին ներկայացնել դիտարկումներ ճանապարհորդական և միջազգային զբօսաշրջային արդիւնաբերութեան վրայ COVID-19-ի տարածման հետևանքների ու դրանց հնարաւոր լուծումների մասին։ Չնայած գործող նոր կանոնակարգերը և սահմանափակումները սպառնալիք են ներկայացնում ամբողջ աշխարհում զբօսաշրջային գործակալութիւնների համար, պէտք է ընդունել նաև որ դրանք անհրաժեշտ են համավարակի դէմ արդիւնաւէտ պայքարի գործընթացի տեսանկիւնից:

Յայտնի է, որ բազմաթիւ՝ այդ թւում զարգացած կամ զարգացող տնտեսութիւններ ունեցող երկրներում, զբօսաշրջութիւնը կարևոր դեր է կատարում տնտեսական ու ՀՆԱ-ի աճի հարցում: Համաձայն ՄԱԿ-ի մասնագիտացուած գործակալութիւն հանդիսացող Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան (ԶՀԿ), այսօր գործող կարանտինային միջոցառումների և ճանապարհորդական արգելափակումների հետևանքով, 67 միլիոնով կրճատուել են միջազգային զբօսաշրջային ժամանումները, 80 մլրդ․ ԱՄՆ դոլարով պակասել է արտահանումը և ռիսկային գօտում են յայտնուել 100-120 մլն․ զբօսաշրջութեան բնագաւառի աշխատատեղեր:

Այսպիսով, շատերիս է հետաքրքրում թէ որո՞նք են Հայաստանի կողմից յաջորդող քայլերը՝ վերականգնելու համար տուեալ բնագաւառի մասնակի, իսկ յետագայում նաև ամբողջական ընթացքը։ Իմ ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս որ մեր երկիրը, հետևելով Յունաստանին, Իսպանիային և Պորտուգալիային, որոնք սերտօրէն համագործակցում են Զբօսաշրջութեան և Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնների հետ, կարող է քայլ կատարել ընդառաջ զբօսաշրջութեան ոլորտի վրայ նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների նուազեցմանն ուղղուած միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև կիրառել նոր կանոնակարգեր ուղղուած համավարակի պայմաններում ապրելու և գործելու նպատակով։

Օրինակի համար, Իսպանիայի արդիւնաբերութեան, առևտուրի և զբօսաշրջութեան նախարարութեան այսպէս կոչուած «Զբօսաշրջութեան վերագործարկման պլանում» (Tourism Relaunch Plan) ներառուել են առաջարկութիւններ զբօսաշրջիկներին առնչուող բոլոր ոլորտների համար ստեղծելու համընդհանուր առողջապահական ուղեցոյցներ, անցկացնելու անհատականացուած և մասնագիտացուած առողջապահական միջոցառումներ՝ նրանց ճանապարհորդական անվտանգութիւնն ապահովելու նպատակով։

Հաշուի առնելով որ աշխարհը զգուշաւորութեամբ սկսւում է վերաբացուել և արգելափակումները դանդաղօրէն վերացվում են, Հայաստանի առողջապահական ու մասնաւոր հատուածները, ներառեալ զբօսաշրջային գործակալութիւնները ևս կարող են համատեղ մշակել Հայաստանի քաղաքացիների, ուսանողների, դպրոցականների ու օտարերկրացիների համար անվտանգ տեղական տուրեր բացայայտելու, շատ դէպքերում ու շատերի համար մեր երկրի թաքնուած պատմամշակութային և հոգևոր ժառանգութիւնը։

Հայաստանը, 2019թ․-ին ԶՀԿ-ի կողմից դասակարգուելով զբօսաշրջութեան բնագաւառում ամենաարագ զարգացող երկրների տասներկուերորդ տեղում, 2018-ի համեմատ գրանցել էր 14,7% աճ հիւրընկալելով 1մլն 894 հազար 377 զբօսաշրջիկ, ովքեր իրենց համար բացայայտել են մեր լեռնաշխարհի եզակի գեղեցկութիւնը, վայելել հայկական աւանդական խոհանոցը, ծանօթացել մեր աւանդոյթներին ու ծէսերին:

Պէտք է արձանագրել, որ այս պայմաններում վստահութիւնը և ապահովութիւնը գլխաւոր արժոյթներ են ու հետևելով ԶՀԿ առաջարկութիւններին ու միւս երկրների քաղաքականութեանը, Հայաստանը կարող է իր հարևան երկրների համեմատ մէկ անգամ ևս առաջընթաց գրանցել զգալիօրէն խթանելով և զբօսաշրջութիւնը և դրա արդիւնքում իր տնտեսութիւնը։ Լաստիվերից Քարահունջի Զորաց քարեր Հայաստանը նաև իր քաղաքացիների համար կարող է առաջարկել բազմաթիւ կրթական, մշակութային և սպորտային ծրագրեր՝ դրանով իսկ փորձելով հաւասարակշռել միջազգային զբօսաշրջութեան ու ճանապարհորդական բնագաւառներում առկայ պակասորդը։ Իսկ այժմ կարծում եմ շարունակում է առօրեական մնալ ՀԶԿ-ի «Այսօր մնա տանը՝ #ճամփորդիր վաղը» կարգախօսը։

Էրիկ Նազարյան,

Ճորճ Վաշինկթոն համալսարանի Էլիոթի միջազգային յարաբերութիւնների դպրոց 2022թ. աւարտական տարի։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/06/2020, 07:27