Որոնել

Vatican News
Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հեռախօսազրոյցը Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հեռախօսազրոյցը Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապի հետ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հեռախօսազրոյցը Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապի հետ:

Երկուստեք ընդգծուել է այսօր աշխարհում խաղաղութեան պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղութեան մշակոյթի տարածումն ու խրախուսումը:
Ունկնդրէ լուրը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր հեռախօսազրոյց է ունեցել Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապի հետ:

Վարչապետը շնորհակալութիւն է յայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խաւերին օգնութիւն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանչիսկոս Պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դէմ ՀՀ կառավարութեան կողմից ձեռնարկուող քայլերը:

Երկուստեք ընդգծուել է այսօր աշխարհում խաղաղութեան պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղութեան մշակոյթի տարածումն ու խրախուսումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինեանը մեծապէս կարևորել է Ֆրանչիսկոս Պապի կողմից անցած ամիս կատարած համընդհանուր զինադադարի կոչը, ներկայացնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման Հայաստանի յանձնառութիւնը ու նաև երախտագիտութիւն յայտնել Նորին Սրբութեանը՝ հայ ժողովրդի ու պատմական արդարութեան կողքին մշտապէս կանգնելու համար։

Նորին Սրբութիւնը շնորհաւորել է Նիկոլ Փաշինեանին՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնում ընտրուելու երկրորդ տարին լրանալու կապակցութեամբ: Նա մեծ գոհունակութեամբ ընդգծել է Հռոմի Կաթողիկէ և Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների միջև գոյութիւն ունեցող եղբայրական յարաբերութիւններն ու անսասան կապը: Հռոմի Սրբազան Քահանայապետը վերահաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան հարցում:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ կաթողիկէ համայնքի դերակատարումը հայ ժողովրդի կեանքում: Երկուստեք ընդգծուել է երկկողմ միջպետական յարաբերութիւնների ընդլայնման պատրաստակամութեան մասին:

Աղբիւր՝ Սուրբ Աթոռի մօտ ՀՀ Դեսպանութիւն։ 

08/05/2020, 16:59