Որոնել

Vatican News
Օդանաւ Օդանաւ 

Սուրբ Աթոռի եւ Իտալիոյ մօտ ՀՀ դեսպանութիւններու յայտարարութիւնը։

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնուող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղութեամբ։

Չորեքշաբթի 11 Մարտ 2020-ին Սուրբ Աթոռի եւ Իտալիոյ հանրապետութեան մօտ ՀՀ դեսպանութիւնները հանդէս եկան յայտարարութեամբ որուն մէջ նշուած է հետեւեալը.

Յարգելի հայրենակից,

Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծուած իրավիճակով պայմանաւորուած՝ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնուող իր  քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղութեամբ։

Խնդրում ենք հնարաւորինս սեղմ ժամկէտում Իտալիայում ՀՀ դեսպանութեանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտօնագրի կամ կացութեան թոյլտուութիւն պատճէնները, կոնտակտային տուեալները /Իտալիայում գտնուելու նպատակ, հեռախօսի համար, էլեկտրոնային հասցէ և Իտալիայում կեցութեան հասցէ/՝  այս օրերին դեսպանութեան հետ մշտական կապը պահպանելու նպատակով։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433

Էլեկտրոնային հասցէ՝ armitalyembassy@mfa.am

11/03/2020, 13:41