Որոնել

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյան Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյան 

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրոյցը «Հեռանկար» հաղորդաշարին

Հռոմում տեղակայուած մեր զոյգ դեսպանութիւնները մշտապէս կապի մէջ են մեր հայրենակիցների հետ։ Արդեն տևական ժամանակ է, որ գործող թեժ գծերի միջոցով մեզ հասանելի են նրանց տուեալները, ժամանակաւոր բնակութեան վայրերը

Հարց․Դիվանագետները, և, մասնաւորապէս Դուք, դիւանագիտական ծառայութիւնները, արդեօ՞ք աշխատում էք ամբողջ ծանրաբեռնուածութեամբ։

Կարեն Նազարյան։ Անշուշտ։ Աշխատանքնընթանումէսովորականիհամաձայն։ Երկու դեսպանութիւններում էլ գործում են թեժ գծեր։Կապը մշտական է մեր քաղաքացիների հետ։ Որոշ դէպքերում անցնում ենք, այսպէս ասած, հեռավար աշխատանքի, բայց և՛ դեսպանութիւնների, և՛ Երևանի միջև կապն անխափան է։

Հարց․ Ըստ Ձեզ, քանի՞ ՀՀ քաղաքացի հիմա կա Իտալիայում։

Կարեն Նազարյան. Նախ ասեմ, որ Հռոմում տեղակայուած մեր զոյգ դեսպանութիւնները մշտապէս կապի մէջ են մեր հայրենակիցների հետ։ Արդեն տևական ժամանակ է, որ գործող թեժ գծերի միջոցով մեզ հասանելի են նրանց տուեալները, ժամանակաւոր բնակութեան վայրերը։ Ունենք ուսանողներ, որոնք տեղակայուած են Իտալիայի հիւսիսային շրջաններում, մենք նրանց հետ կապի մէջ ենք։ Ի դէպ, ասեմ, որ երիտասարդներից մէկը, իր փոխանցմամբ, արդեն իսկ ստացել է անհրաժեշտ բուժում և ամբողջական կազդուրման փուլն արդեն անցել է, մարտի 29-ին նախատեսւում է նրա վերադարձը հայրենիք։ Մէկ այլ թարմ օրինակ. ստացել ենք տեղեկատուութիւն ՀՀ քաղաքացուց, ով նաւով երէկ ժամանել է Հռոմ։ Նաւի վրայ կան վարակուածներ, որի հետևանքով մեր քաղաքացին միւս ուղևորների հետ մէկտեղ կենթարկուի բժշկական զննման և այդ գործընթացից անմիջապէս յետոյ մենք կշարունակենք մեր քաղաքացու՝ դէպի տուն վերադարձի հարցում մեր խորհրդատուութիւնները և աշխատանքը։ Առհասարակ նշեմ, որ մինչև 70 ՀՀ քաղաքացիներ կան, որոնք ունեն նաև կացութեան թոյլտուութիւն և այս պահին բնակւում են Իտալիայում։

Հարց․Մեր քաղաքացիներից քանի՞սն են ցանկութիւն յայտնել վերադառնալ հայրենիք։

Կարեն Նազարյան. Մեր քաղաքացիներից ցանկութիւն յայտնեցին վերադառնալ, ինչպէս գիտէք, 67-ը և նրանք արդեն վերադարձել են Հայաստան՝ չարթերային թռիչքի միջոցով, իսկ մնացածը տեղեակ էին թռիչքի մասին, բայց նրանց որոշումն էր դեռևս որոշակի ժամանակաշրջան մնալ Իտալիայում։ Ինչպէս գիտէք, վերադարձը կամաւոր էր և մենք այդ գործընթացն իրականացնում էինք մեր քաղաքացիների ցանկութեան համաձայն։

Հարցազրոյցն ամբողջութեամբ կարելի է դիտել այցելելով https://www.shantnews.am/news/view/636106.html  կայքը։

Աղբիւր Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/03/2020, 19:05